Բլոգ-կայքի մշտական հետևողները, իմ ու բլոգի ծանոթ ու անծանոթ բարեկամները երևի նկատած կլինեն, որ գրառումներիցս մեկում խոսել ենք մարդկային պահանջմունքների մակարդակների ստորակարգության մասին: Գրառման մեջ ներկայացված էր Աբրահամ Մասլոուի` հայտնի պահանջմունքների ստորակարգության սանդղակի ընդհանուր պատկերը, որը հասկանալի է դարձնում մարդկային ցանկությունները, նպատակների, արարքների ՃՇՄԱՐԻՏ դրդապատճառները: Սակայն վերևում նշված գրառումը, անկեղծ ասած, մի քիչ լցված է տերմինաբանությամբ, և ոչ բոլորը կարող են համբերատար ու ուշադրությամբ կարդալ մինչև վերջ ու ընկալել ամբողջությամբ:
Այդ պատճառով այսօր ցանկացա ներկայացնել Ձեզ կարևոր հարցի շուրջ շատ ավելի մատչելի ու հետաքրքիր վերլուծություն` կատարված Դեյլ Քարնեգիի կողմից: Իսկ թե ինչքանով է ճշմարիտ այն, կարող եք ասել ինքներդ /մեկնաբանություններում/: Continue reading








