Հարգելի ընթերցող, մինչ ես դարձյալ կսկսեմ հեղինակային գրառումներ պատրաստելը, ցանկություն ունեմ, որքան հնարավոր է շուտ, տեղադրել բլոգում իմ անհատական աշխատանքները: Այսօր Ձեզ կներկայացնեմ մի գետահետազոտական աշխատանք, որը կատարել եմ 2009թ, երբ դեռ ԸՏԱ ամբիոնի ուսանող էի, և, ի ուրախություն ինձ և իմ աշխատանքը ղեկավարող դասախոս Ա. Ավոյանի, աշխատանքը արժանացավ տպագրության նույն թվականին (երբ արդեն «Ֆիզիկայի» մագիստրատուրայում էի) ՀՀ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ հովանավորությամբ տպագրված «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈւԹԵՐ` նվիրված Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակին» գրքում: Նշվածի համար ստացել եմ խրախուսական պարգև և պատվոգիր` որպես սկսակ գիտաշխատող, բացի այդ ստացել եմ լրացուցիչ կրթաթոշակ` սահմանված ՀՀԿՆ-ի կողմից (չգիտեմ` ցավոք, թե բարեբախտաբար, մագիստրատուրան ավարտելուց հետո չշարունակեցի այդ ճանապարհը): (էջ. 221-228)
Ստորև հնարավորինս ամփոփ կներկայացնեմ աշխատանքի նպատակն ու բովանդակությունը, քանի որ այն կհետաքրքրի միայն մասնագիտական նպատակով տվյալ թեմայով հետաքրքրվող ուսանողներին և, ինչու չէ, նաև դասախոսներին: Եթե հետաքրքրի կատարված աշխատանքի բովանդակությունն ու գործընթացը, ապա կարող եք ներբեռնել այն այստեղից. ներբեռնելու համար պարզապես գրանցվեք կամ մուտք գործեք համակարգ
Իսկ գրքի էլ. տարբերակն ամբողջությամբ կա համացանցում, կարող եք տեսնել ԱՅՍՏԵՂ` http://www.vspi.am/banber/Us_git.pdf :
Այսպես` իմ գիտահետազոտական աշխատանքը կրում է «Չժանգոտվող մետաղների մշակման ժամանակ գործիքների կայունության հետազոտումը» վերնագիրը: Կարծում եմ`թեման պարզ է: Այշխատանքի նպատակը հանդիսանում էկտրող գործիքի քայքայման պրոցեսի ուսումնասիրությունը խրոմ-նիկելային աուստենիտային դասի մետաղների` կտրման միջոցով մշակման ժամանակ: Հետազոտական աշխատանքները ուղղված են նոր, ժամանակակից գործիքանյութերի ներդրմանը, օպտիմալ կտրման ռեժիմների ընտրմանը և գործիքի նախագծա-երկրաչափական պարամետրերի ռացիոնալ որոշմանը:
Վերջին տարիների ընթացքում ժամանակակից արդյունաբերությունը հասել է այնպիսի մակարդակի, որ անհրաժեշտություն է առաջացել օգտագործելու նոր բարձր տեխնոլոգիաներ, ավտոմատացված գծեր` թվածրագրային տեխնոլոգիաներով ճկուն արդյունաբերական համակարգեր:
Այսպիսի բարձր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս կարճ ժամանակում և մինիմալ ծախսերով արդյունաբերության մեջ նույն հոսքային ավտոմատ գծերում ճկուն անցնել էլ ավելի ժամանակակից արտադրանքների թողարկմանը: Այս պայմաններում նյութերի մշակումը կտրման միջոցով դառնում է ավելի կարևոր և առաջնային:
Կտրող գործիքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է նաև մի շարք պրակտիկական խնդիրների լուծում` կախված նյութերի մեխանիկական մշակման հետ, և ուսումնասիրել կտրման պրոցեսի հետ ուղեկցվող երևույթների ֆիզիկական էությունները:
Փորձերը կատարվել են լաբորատոր պայմաններում 16b05n տիպի խառատապտուտակահան հաստոցի վրա: Մշակման է ենթարկվել 12X18H9T մակնիշի խրոմ-նիկելային չժանգոտվող պողպատը: Փորձերը կատարելու համար օգտագործել ենք տրադիցիոն կարծր համաձուլվածքներ` BK6, BK8, T5K10, T15K6 մակնիշների գործիքանյութերը, առանց վոլֆրամի կարծր համաձուլվածք՝ TH-20 մակնիշի գործիքանյութը, որն իր հատկություններով չի զիջում TK խմբի գործիքանյութերին, սակայն այս նյութերը հարվածային մածուցիկությամբ զիջում են կարծր համաձուլվածքներին և ունեն բավականին ցածր ադգեզիոն փոխազդեցություն մշակվող նյութերի հետ: Միներալոկերամիկական նյութերից օգտագործել ենք ՃԾ332 գերկարծր գործիքանյութեր, սինթետիկ կոմպոզիտներ՝ էլբոր-P, հեքսանիտ-P:
Պահանջվող պահին կտրիչները հանվել են, չափել ենք մաշվածքների չափերը, նկարահանվել են կտրիչի կտրող եզրերը միկրոսկոպի օգնությամբ: Կտրման պրոցեսի ջերմաստիճանները չափվել են բնական թերմոզույգի միջոցով:
Եթե մասնագիտական առումով այն հետաքրքրի Ձեզ, ամբողջությամբ կարող եք կարդալ ներբեռնելով այն հենց հիմա և հենց այստեղից:






Vay Has jan,noric verhisheci mer usanoxakan tariner@ mer usanoxakan tariner@.chgitem inchi mtovi texapoxveci Avtogenmash gorcaran.axr shat lav tarinerein.shnorhakalem qez,vor nyuterd tuylen talis hishel ancyals ev hpartanal mer miasnakan linelov.
Հա Լուս ջան, ուսանողական տարիների աշխատանքները թույլ կտան մեզ վերհիշել այդ տարիները կրկին ու կրկին, մյուս ուսանողների համար կդառնան պատրաստի նյութեր` օգտագործելու համար, և, ինչու չէ, նաև վստահություն կներշնչեն ընթերցողին, եթե հնարավոր է այդպես…
))
Եթե անկեղծ՝ ես էս տերմինաբանախառնաշփոթից բան չհասկացա, բայց ինձ մի ուրիշ բան ա հետաքրքրում. Հայաստանում էդ գործիքների արտադրության համար անհրաժեշտ նյութերը կան, թե չէ?
Ուրախ եմ անկեղծ արձագանքիդ համար հարգելի Վահէ, անկեղծ ասած գործարանային պրակտիկայի ժամանակ չեմ հիշում ինչ բաղադրությամբ գործիքանյութեր էին օգտագործվում, բայց ինչու Հայաստանում չպիտի լինեն? ընդամենը պարունակվող նյութերի տոկոսային հարաբերությունների տարբերությունն է: Համենայն դեպս փորձերի ժամանակ արհեստանոցում ունեինք այդ գործիքանյութերը:
Հասմիկ ջան չես պատկերացնի որքան ուրախ եմ, որ կան այնպիսի ուսանողներ, որոնք այնպես են սովորում, որ իրենց գիտահետազոտական աշխատանքը հրատարակում են: Ես ծանոթներ ունեմ, որոնց սա շատ կհետաքրքրի:
Սիրարփի ջան դու էլ գիտես, թե մեր ԲՈւՀ-ում ինչպես են խրախուսում ուսանողների` գիտական ու ընդհանրապես կրթական ոլորտի հետ կապված ցանկացած ակտիվ դրսևորում: Թերևս ՎՊՄԻ-ն` իր դասախոսներով հանդերձ, ինձ համար մշտապես կմնա անփոխարինելի ուսումնական հաստատություն…
Սիրարփի ջան ուրախ կլինեմ, եթե աշխատանքը հետաքրքրի ծանոթներիդ