Աշունը Ձեր աչքերով շատ գեղեցիկ է հրաշք :))))

Հատկանշական է նաև այն, որ Լիլիի բլոգում տարվա բոլոր եղանակներին ԱՇՈւՆ Է` ջերմ ու լուսավոր… http://lili-mardastco.blogspot.com/
Ահա այս խոսքերով օրերս մեկնաբանեցի այն նկարը, որ տեսնում եք այժմ գրառման աջ կողմում: Եվ նկարը տեղադրողը` «Մոլորակին» հետևող շատերին ծանոթ մեր իմաստուն բարեկամ Lili-ն էր, ում անցած տարի նույն ամսին բաց նամակի տեսքով նվիրել էի ևս մեկ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄ: Մեկնաբանությանս ահա թե ինչպիսի պատասխանեց Լիլին.
Հասմիկ ջան «հրաշքի» հեղինակային իրավունքը ՝ բնության արտոնագիրը, Աստծուն է( և նկարչինը) ….իսկ ես միայն տեսնելու ,նկատելու շնորհք ունեմ…ժպիտտտտտտտտ իսկապես հրաշք է աշունը…
Այս` ոչ այնքան երկար նախաբանից հետո միանգամից ձեզ եմ մատուցում մի հրաշք երաժշտություն` էլ ավելի հրաշք աշնանային նկար-սլայդներով պատրաստված տեսանյութ, որը պետք չէ պարզապես լսել, այն անհրաժեշտ է ուղղակի վայելել` այդպիսով կլանելով Աշնան ամենագեղեցիկ ու խաղաղություն բերող գույները: Continue reading






