Հիշու՞մ ես՝ մի օր հարցրիր ինձ, թե ինչ է ինձ համար երջանկությունը, և ես քեզ ասացի, որ կպատասխանեմ այդ հարցին, երբ մի փոքր մեծանամ… Չգիտեմ՝ մեծացել եմ, թե՝ ոչ, բայց պատրաստ եմ այդ հարցիդ պատասխանն ասել…
Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ապտակողի կոտրված ձեռքը այժմ ապաքինվել է և մեկնվում է որևէ մեկին օգնելու…
Ինձ համար երջանկություն է այն, որ ինձ ատող և նախանձող մարդիկ այժմ երջանիկ են, քանի որ ունեն շատ ավելին, քան ես, և քանի որ էլ չկա մի բան, ինչի համար նրանք ինձ նախանձելու առիթ կունենային… Ես երջանիկ եմ, որ նրանք հասել են իրենց ուզածին՝ ոչ թե ինձ ցածրացնելով, այլ՝ իրենք բարձրանալով ինձնից էլ վեր… Continue reading









