Google որոնման համակարգը հնարավորինս արդյունավետ կիրառելու համար պետք է իմանալ դրա հնարքները: Այդ հնարքները հնարավորություն կտան առավել զտված արդյունքներ ստանալ, գտնել պետքական կայքերը: Այս հավելվածում ներկայացված են այդ հնարքներն ու համակարգի առանձնահատկությունները: Որոնման օրինակները գրվելու են հայերենին հատուկ չակերտների միջև (<>): Դա նշանակում է, որ որոնման համակարգում օրինակը փորձելու համար պետք է ներմուծել չակերտների մեջ պարունակված տեքստն՝ առանց չակերտների: Օրինակներում հանդիպող (“) չակերտները կիրառվում են հենց որոնումների մեջ, դրանք անհրաժեշտ են Google-ի որոնումը ճիշտ կազմակերպելու համար: Օրինակները փորձարկելիս, դրանք պետք է ներմուծել որոնման համակարգի համապատասխան դաշտում:
Արտահայտությունների որոնում
Google-ում որևէ արտահայտություն որոնելիս, համակարգը, սովորաբար, վեբ էջում նշված բառերը որոնում է առանց ուշադրություն դարձնելու դրանց դասավորությանը. բառերը կարող են հանդիպել կողք-կողքի կամ ցրված լինել էջով մեկ: Continue reading




