Դեյլ Քարնեգիի կարծիքը ստեղծագործության մասին. ««Հոր զղջումը» հոգեբանական անկեղծ վերելքի պահին գրված այն սակավաթիվ ստեղծագործություններից մեկն է, որոնք դիպչում են այնքան մեծաքանակ ընթերցողների սրտի զգայուն լարերին, որ դառնում են մշտական վերատպության առարկա: Նրա առաջին հրատարակությունից գրեթե 15 տարի անց «Հոր զղջումը» վերատպվել է, ինչպես այդ մասին գրում է հեղինակը` Ու. Լիվինգսթոն Լարնեդը, հարյուրավոր ամսագրերում ու հրատարակություններում, ինչպես նաև երկրի բոլոր անկյունների լրագրերում:
Երբեմն ոչ մեծ ստեղծագործություններն ունենում են անասելի մեծ հաջողություն: Տվյալ հոդվածն, անկասկած, ուներ այդ»:
Ու. Լիվինգսթոն Լարնեդ
Հոր զղջումը
Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Կիսվեք ընկերների հետ




