Մի մարդ գնում է Աստծո մոտ, թե.
- Աստվա՛ծ ջան, ինչի՞ չես նեղությունը հավասար բաժանել, ախր տեղներս շատ է նեղ. ունեցած-չունեցածներս ընդամենը մի սենյակ է:
- Կով ունե՞ս,- հարցնում է Աստվածը:
- Հա՛, մի կով ունեմ:
- Դե գնա կովդ տար տունդ:
Մի քանի օր հետո նորից է գնում Աստծո մոտ, թե.
-Աստվա՛ծ ջան, էլի է տեղներս նեղ:
- Ձի ունե՞ս,- հարցնում է Արարիչը:
- Հա՛, ձի էլ ունեմ:
- Դե գնա ձիդ էլ տար տունդ: Continue reading
Tag Archives: ՄԱՐԴ
Ասա կարծիքդ ԱՅՍ գրքի մասին, ասեմ` Ո՛Վ ԵՍ ԴՈւ !
«Դեյլ Քարնեգին` երբեմնի անհայտ ֆերմերը Միսսուրի նահանգից, համաշխարհային հռչակ ձեռք բերեց, որովհետև գտավ ողջ մարդկությանը բնորոշ պահանջներից մեկի բավարարման միջոցը»,- այս տողերով է ներկայացրել հեղինակին ամերիկյան հրատարակչությունը:
Մինչ գրքի մասին իմ կարծիքին ու հեղինակային լուսաբանմանն անցնելը` ամփոփ ներկայացնեմ գիրքը` հենց գրքի մեջ տեղ գտած տողերով.
«Մարդկային փոխհարաբերությունների բնագավառի ամերիկյան հայտնի մասնագետ Դեյլ Քարնեգիի (1888-1955թթ.) «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը միակն է իր տեսակի մեջ: Նրա նպատակն է կատարելագործել մարդկանց հոգեբանությունը, և, ինչպես հեղինակն է ասում, զարգացնել և առավելագույնս օգտագործել մտավոր և ֆիզիկական բոլոր կարողությունները: Հեղինակի կարևորագույն սկզբունքներից մեկն է մարդկանց ներշնչել իրենց անձի նկատմամբ կարևորության զգացում, ցուցաբերել մարդու նկատմամբ այն հարգանքը, որի իրավունքն ունի յուրաքանչյուրը` անկախ հասարակության մեջ գրաված դիրքից»
Լսելով (կարդալով) գրքի մասին տարբեր կարծիքներ ու տեսակետներ, վերլուծելով դրանք իմ մեջ` այսպիսով հանգել եմ այն եզրակացության, որ գիրքն ընկալվում է տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով, ընդ որում կան որոշակի օրինաչափություններ նրանց հայացքների ու գրքի վերաբերյալ կարծիքների միջև: Փորձեցի առանձնացնել ընկալման այդ տեսակներն ու ստանալ հետևյալ կետերը. Continue reading
Կենդանի-մարդ տարբերությունների մասին…
Ամեն մարդ իր կյանքում առիթ է ունենում հիանալ կամ զարմանալ կենդանական աշխարհում` երբեմն չբացատրվող նվիրվածության ու բարձրակարգ հավատարմության բազմապիսի դեպքերի, որոնք ցնցում են մարդ-արարածներիս… Բայց չենք կարող հաշվի չառնել այն փաստը, որ կենդանիների մոտ առաջնային շարժիչ ուժը բնազդն է: Հիշեցի մեր մանկավարժ-հոգեբան դասախոսներից մեկի պնդումը, թե մարդն էլ է օրհասկան պահերին բնազդներով շարժվում` պատրաստ լինելով նույնիսկ իր իսկ երեխայի կյանքի գնով փրկել սեփական կյանքը (որքան էլ հակառակը պնդեցինք, ասաց, որ մինչև տվյալ փորձությունը չանցնենք, վստահ չենք կարող ասել, թե օրհասական պահերին մեզ ինչպես կպահենք, իսկ դասախոսը չէր թաքցնում, որ ինքը անցել է այդ փորձությունը և…համոզվել, որ այդ կրիտիկական պահերին սեփական կյանքն իր երեխայի կյանքից թանկ է եղել
(( իսկ նախքան այդ, ասում է նա, մտքովն անգամ չի անցել, որ պատրաստ է իր կյանքը փրկել…ցանկացած գնով…)
Ինչևէ այսօրվա նյութը մարդու և կենդանու տարբերությունների մասին է, որոնք հաստատվում են փորձերով: Խոսք չի գնալու իհարկե այն բացահայտ տարբերությունների մասին, ինչպիսին խոսելու ունակությունն է… Այսպես, կարող եք կարդալ և պարզապես հպարտանալ, որ Մարդ եք
: Continue reading
Ծիծաղով մարդը տարբերվում է կենդանուց
Իսկական տարիքը գրված է ոչ թե անձնագրում, այլ արյունատար անոթների պատերին:
Անոթները լայնանում են ոչ միայն հանքային վաննաներից, քնից, այլև… ծիծաղից… )))
Ոչինչ այնպես չի լայնացնում անոթները, ինչպես ուրախությունը, ինչպես ԾԻԾԱՂԸ: Ոմանք համակված են անլուրջ համարել այն մարդուն, որը սիրում է ծիծաղել: Սակայն… Ծիծաղով մարդը տարբերվում է կենդանուց` ոչ մի կենդանի չի կարող ծիծաղել:
Ահա, օրիանակ, հանճարեղ Պուշկինը, որը գիտեր 15 լեզու, սիրում և միշտ խրախուսում էր կատակը, հումորը, ծիծաղը: Նա բորբոքում էր Վյազեմսկուն, որ շատ վատ է ապրում աքսորում… «Այն ժամանակից, ինչ ես Միխայլովսկում եմ, միայն 2 անգամ եմ քրքջացել»…
Ծիծաղը շատ էր սիրում, ինչպես հիշում է Մ. Գորկին, և «խիստ ռեալիստ» Վլադիմիր Իլյիչ Լենինը: Լենինը ծիծաղում էր վարակիչ, մանկան պես` մինչև արցունքները` ծիծաղից շնչակտուր լինելով: Լենինի ծիծաղը ուժի գիտակցում էր, դժվարությունների նկատմամբ տարած հաղթանակի արտահայտություն:
«Այն մարդը, որը կատակ չի հասկանում,- ասում էր Կարլ Մարքսը,- հանցագործ է»: Continue reading
Զրուցելու արվեստի մասին նախաբանով անկեղծ զրույց ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ մասին…
…Մեր մտքի ամենաբեղմնավոր ու բնական վարժանքը, ըստ իս, զրույցն է: Գրքերից սովորածով առաջ կընթանաս դանդաղ, թույլ, անավյուն, մինչ կենդանի խոսքը և՛ ուսուցանում է, և՛ վարժեցնում: Եթե ես զրուցում եմ հոգով ուժեղ, համարձակ մրցակցի հետ` նա իմ վրա է նետվում ամեն կողմից, խոցում է և աջից, և ձախից, նրա երևակայությունը բորբոքում է իմը: Մրցակցության ոգին, հաղթանակի ձգտումը, մարտական կորովը ինձ առաջ են նետում, ինձ իմ աչքում բարձրացնում: Քանի որ մեր միտքը զորանում է ուժեղ և պայծառ մտքերի հետ հաղորդակցվելիս, անհնար է անգամ պատկերացնել, թե ինչքան շատ բան է կորցնում այն, որքան է ստորարկվում ցածրակարգ ու թերարժեք մտքերի հետ ամենօրյա հաղորդակցումից: Դա ամենակորստաբեր վարակն է: Իմ փորձից գիտեմ, թե ինչ արժե դա: Ես սիրում եմ զրուցել և վիճել, բակց քչերի հետ միայն և նեղ շրջանակում: Քանզի աշխահի հզորների առջև ցուցադրաբար կոտրատվելը, խելք ու պերճախոսություն դրսևորելը ես օրինավոր մարդուն անհարիր բան եմ համարում:
Հիմարությունը կորստաբեր հատկանիշ է, բայց այն հանդուրժել չկարողանալը, զայրույթից տանջվելը, ինչպես ինձ հետ է լինում, նույնպես ախտ է` ոչ պակաս տաղտկալի, քան հիմարությունը, և ես պատրաստ եմ իմ այս թերությունն ընդունել: Continue reading






