Եթե դուք կարդացել եք «Շաբլոն և ոչ շաբլոն մտածողությունների տարբերության ամենավառ օրինակը» գրառումը, ապա հաստատ այնտեղ նկարագրված սև և սպիտակ քարերի ընտրության դիմաց կանգնած աղջկա հնարամտությունը մնացել է ձեր հիշողության մեջ: Այսօր կներկայացնեմ մեկ այլ օրինակ` տարբերակելու համար շաբլոն և ոչ շաբլոն մտածողությունների սահմանները, ինչպես նաև հնարավորության դեպքում զարգացնելու ինքներս մեր մեջ ոչ շաբլոն մտածողություն:
Այսպես, ի պատասխան ընկերների այն կատակի, թե Ամերիկայի հայտնագործությունը, ըստ էության, այնքան էլ դժվարին խնդիր չէր, քանի որ Կոլումբոսից պահանջվում էր լոկ մի բան` ուղղություն վերցնել միշտ դեպի արևմուտք, Կոլումբոսը առաջարկեց ձուն «քթի» վրա կանգնեցնել: Ընկերները գործի անցան, բայց, չնայած նրանց թափած բոլոր ջանքերին, ձուն շարունակ ընկնում էր: Continue reading






